Wednesday, March 27, 2024

Ցավը

Ցավը գալիս է մեկ-մեկ...
Մեկ-մեկ գալիս է հաճախ,
ստիպված եմ ընդունել նրան գրկաբաց..
Բայց ափերս ու ատամներս սեղմած...
Ժպիտով, 
որ պաշտպանում է ինձ աշխարհից,
Բայց ոչ ցավից,
Որ տարածվում է մարմնովս մեկ,
Փշաքաղվելու պես արագ...

Այսօր ինձ հետ էիր,
Ու ժպիտս էր այլ...
Ցավը այսօր կուչ էր եկել 
մի անկյունում դատարկ:

29.10.23

Tuesday, March 26, 2024

Սկիզբ

Արի պարենք նորից
ոչ մի բանից ծնված մեր պարը այն,
որ առաջին պատճառն էր
իրար գրկելու․․․
իրար գտնելու․․․

Արի պարենք նորից
մի նեղ ու անշուք սենյակում,
որ էմոցիաները մնան 
մեր շուրջը միայն․․
ու զգամ նորից թրթիռը,
որ անտեր է վաղուց․․․

Արի պարենք նորից․․․
Ճակատագրի ուղարկած մեր այն պարը․․․
որ առաջին պատճառն էր
իրար կորցնելու․․․

2024, March 26

Եկել էի քեզ մոտ

Եկել էի քեզ մոտ, որ գրկես․․․
Եկել էի, որ կարոտս թեթևացնես,
Եկել էի, որ չմոռանանք․․․ 

Նստել էիր՝ ժպիտդ բաց․․․
բայց ինձ գիրկ էր պետք մի ջերմ`
քոնը․․․ 
որ ներսս խաղաղվեր․․․

Ու փոթորկոտ եմ առ այսօր․․
Կարոտում եմ տունը մեր․․․
Փողոցներում այն փոշոտ․․․
ուր շատ հաճախ ենք սայթաքել․․․

2024, March 22

Monday, March 25, 2024

Կարոտ

Կարոտել եմ․․․
բարձը իմ․․
պատը իմ․․
պաստառները խամրած․․

կարոտել եմ
դռան ճռռոցն ու լուսամուտից լսվող 
աղմուկը երեխաների․․․

կարոտել եմ
լիությունը իմ բարբառի․․․
միշտ, անընդմեջ․․․

կուզեի ապրել գոնե մեկ օր
կրկին քաղցած,
բայց իմ Տան մեջ․․․


2024, Մարտի 20

Wednesday, February 28, 2024

Սիրտս


Սիրտս հույս է առել հիմա․․․
Ու դեպի քեզ բերող ճանապարհներ է գծում
քարտեզում իր մաշված ու քարտեզում մտքիս․․․

Սիրտս կորցրել է հիշողությունը․․․
Մասնակի․․․ 
Բաց է թողել վախերը բոլոր,
Որ ձգտումը դեպի քեզ չընդհատվի հանկարծ․․․

Սիրտս ավելի խաղաղ է հիմա․․․
երբ 10000 կիլոմետրը դարձավ 10000 մետր․․․
հետո ինչ, որ հիմա նույնպես չեմ տեսնում քեզ․․․ 

Սիրտս գիտի, որ ուրիշինն ես, բայց իմն ես,
հավատում է խոստումներին բոլոր՝
Ավտոբուսում ասված կամ ավտոբուսից դուրս․․․

Սիրտս չի խանդում քեզ․․․
Միամիտ է սիրտս․․․ 
Երեխա է՝ անզոր, անօգնական․․․
Սիրում է սիրտս․․․

Saturday, February 24, 2024

Unconditional


I love the happiness of your eyes

Every time you look at me.

I love the sadness of your eyes

when I have no time for you, I'm sorry..


I love your love to me..

Unconditional..

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Սիրում եմ երջանկությունը քո

Ամեն անգամ, երբ տեսնում ես ինձ,

Սիրում եմ տխրությունը քո,

Երբ չունեմ ժամանակ քեզ համար:


Սիրում եմ սերը քո`

Մեծ ու առանց նախապայմանների:


18.12.2023

Thursday, December 28, 2023

Ուզում եմ

 Երևի թաղումները նրա համար են հենց, 

որ մենք լաց լինենք ժամանակ առ ժամանակ․․․


Անցած տարիներիս կուտակված արցունքներից 

թաղումներն էլ չեն փրկում․․․


Ուզում եմ գնալ մի հեռավոր սարի տակ

մի տնակում փակվեմ

ու լողամ ժամանակի մեջ․․․


Մտածեմ՝ ինչ ուզում եմ․․․

ու լռեմ՝ ինչ ուզում եմ․․․․

ու կարոտեմ՝ ում ուզում եմ․․․