Sunday, July 6, 2014

Վերագտած խաղաղություն

Լուռ թափանցում են լուսնի շողերը
Դեպի խորքերը վառվող աչքերիդ,
Քո աչքերի մեջ արփին թողել է
Համբույր, որ լուսինն այս գիշեր առնի:

Ու խաղաղ ես դու ամռան ծովի պես,
Մեղմ ալիքվում ես ափերին հոգուս,
Ամեն գալուստիդ ես փարվում եմ քեզ,
Ու դու շարունակ գալիս ես, գնում...

Խաղաղ եմ և ես... Ու պահում եմ միշտ
Քո ջերմությունը իմ սրտի վրա.
Այն օգնում է ինձ դիմադրել ցրտին,
Մինչև որ ծովիդ նոր ալիքը գա:

Wednesday, January 1, 2014

***

Մի´ գայթակղվեք մարդկանց առաջարկով, որ լինեք միմյանց համար և կին (ամուսին), և մայր (հայր), և զավակ, և ընկեր… Մի օր, երբ նրանք որոշեն լքել Ձեզ, Դուք ստիպված կլինեք զգալ յուրաքանչյուրի կորստի ցավը: