Wednesday, March 27, 2024

Ցավը

Ցավը գալիս է մեկ-մեկ...
Մեկ-մեկ գալիս է հաճախ,
ստիպված եմ ընդունել նրան գրկաբաց..
Բայց ափերս ու ատամներս սեղմած...
Ժպիտով, 
որ պաշտպանում է ինձ աշխարհից,
Բայց ոչ ցավից,
Որ տարածվում է մարմնովս մեկ,
Փշաքաղվելու պես արագ...

Այսօր ինձ հետ էիր,
Ու ժպիտս էր այլ...
Ցավը այսօր կուչ էր եկել 
մի անկյունում դատարկ:

29.10.23

Tuesday, March 26, 2024

Սկիզբ

Արի պարենք նորից
ոչ մի բանից ծնված մեր պարը այն,
որ առաջին պատճառն էր
իրար գրկելու․․․
իրար գտնելու․․․

Արի պարենք նորից
մի նեղ ու անշուք սենյակում,
որ էմոցիաները մնան 
մեր շուրջը միայն․․
ու զգամ նորից թրթիռը,
որ անտեր է վաղուց․․․

Արի պարենք նորից․․․
Ճակատագրի ուղարկած մեր այն պարը․․․
որ առաջին պատճառն էր
իրար կորցնելու․․․

2024, March 26

Եկել էի քեզ մոտ

Եկել էի քեզ մոտ, որ գրկես․․․
Եկել էի, որ կարոտս թեթևացնես,
Եկել էի, որ չմոռանանք․․․ 

Նստել էիր՝ ժպիտդ բաց․․․
բայց ինձ գիրկ էր պետք մի ջերմ`
քոնը․․․ 
որ ներսս խաղաղվեր․․․

Ու փոթորկոտ եմ առ այսօր․․
Կարոտում եմ տունը մեր․․․
Փողոցներում այն փոշոտ․․․
ուր շատ հաճախ ենք սայթաքել․․․

2024, March 22

Monday, March 25, 2024

Կարոտ

Կարոտել եմ․․․
բարձը իմ․․
պատը իմ․․
պաստառները խամրած․․

կարոտել եմ
դռան ճռռոցն ու լուսամուտից լսվող 
աղմուկը երեխաների․․․

կարոտել եմ
լիությունը իմ բարբառի․․․
միշտ, անընդմեջ․․․

կուզեի ապրել գոնե մեկ օր
կրկին քաղցած,
բայց իմ Տան մեջ․․․


2024, Մարտի 20